ԿարևորՀասարակություն

Երուսաղեմում ստեղծված լարվածության հետեւանքով հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել

Վերջին օրերին Երուսաղեմում ստեղծված լարվածության հետեւանքով հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը

«Համայնքում չկան վիրաւորներ, զոհեր կամ տեղահանուածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկայ է մտահոգութիւն, որը պայմանաւորուած է շարունակուող լարուածութեամբ:Այս օրերին կանոնաւոր կերպով կատարուել են եկեղեցական բոլոր արարողութիւնները, կրթական հաստատութիւններում շարունակուել են դասընթացները: Պատրիարքութիւնում բոլոր գրասենեակները շարունակում են իրենց աշխատանքը: Ակնկալում ենք, որ կողմերը բանակցութեան ճանապարհով արագ կը հասնեն խնդրի հանգուցալուծման: Մեր ցաւակցութիւնն ենք յայտնում բոլոր զոհուածների հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում ենք արագ ապաքինում»,– գրել է նա:

https://www.facebook.com/hovnan.baghdasaryan.7/posts/10224442081582262

Կարդացեք նաև

Back to top button