ԿարևորՀասարակություն

Անցյալում՝ մշակույթի օջախ, ապագայում՝ սուպերմարկետ. կա քրեական գործ, բայց Վանաձորի կենտրոնում ակտիվ շինարարություն է

Գլխավոր դատախազությունում կա հարուցված քրեական գործ՝ կապված Վանաձորի՝ Հայքի հրապարակի կասկադաձև շատրվանների և «Հորովել» համույթի շենքի հետ: Այս գործն արդեն մեկ տարվա պատմություն ունի ու, հավանաբար, մոռացվել է դարակներում, մինչդեռ «Հորովել»-ի նախկին շենքի տարածքում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Լուրեր են շրջանառվում, որ կառուցվող շինությունը  վարձակալությամբ տրվելու է հայտնի սուպերմարկետների ցանցին:

Վանաձորում գործող «Ուղղակի ժողովրդավարություն» կազմակերպության անդամները ուսումնասիրել են  տեղական նշանակության հուշարձաններին վերաբերող օրենսդրությունը, գնացել են համայնքային գույքի  քարտեզագրման հետքերով ու դեմ են առել կոռուպցիոն մի մեծ կծիկի:

Կծիկը քանդել ու հասել են Վանաձորի նախկին քաղաքային իշխանություններին: 2008 թվից տեղական հուշարձանների ցանկում ներառված Հայքի հրապարակի կասկադաձև շատրվանների կարգավիճակի վերաբերյալ 2019-ի հունիսին գրություններ են ուղարկել քաղաքապետարան:

Պարզվել է՝ շատրվաններն օտարվել են 2000-ականների կեսերին: Կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ հուշարձանները պետք է հստակ սահմանազատված ու քարտեզագրված լինեին, բայց կա թերացում:

Խնդիրը ԿԳՄՍ նախարարության տիրույթում է. «Մեզ համար շատ տարօրինակ էր: Երբ հայտարարվեց սուբվենցիոն ծրագրով Հայքի հրապարակի վերանորոգման հարցը, նկատեցինք, որ ծրագրում չկա նաև այդ շատրվանների հիմնանորոգումը, որն ամբողջական կոմպլեքսի մեջ է, ու հարց ծագեց, թե ինչո՞ւ: Սկսեցինք հարցումներ իրականացնել և պարզվեց, որ այդ տարածքներն այլ անձանց սեփականություն են, և բոլորը փոխկապակցված են նախկին քաղաքապետի հետ»:

Քաղաքապետարանի գրությունների համաձայն՝ Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի 20 ա շենքի արևելյան մասում գտնվող 850 քմ մակերեսով հողամասը՝ 1 քմ.-ը՝ 4.524 դրամ, ուղղակի վաճառքով օտարվել է նախ՝ գործարար, հետո Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանին՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ավագ որդուն:

Կասկադաձև շատրվանները Հայքի հրապարակի բաղադրիչ մասն են: Օտարման փաստաթղթերով  շատրվաններից մյուսի սեփականատերը Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդին է՝ քաղաքապետ Դարբինյանի հորեղբոր թոռը։ Քաղաքի կենտրոնում կադաստրային բարձր գին ունեցող տարածքները ցածր գնով օտարվել են անձանց, որոնք կապված են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Գևորգ Քոթանջյանն ասում է՝ այս հանգամանքն է գրավել իրենց ուշադրությունը.

Հայքի հրապարակի շատրվաններն օտարվել են նախկին քաղաքապետի օրոք, իր որդուն՝ Աղասի Դարբինյանին, որը ներկայում ՀՀ վարչական դատարանի նախագահ է, մյուսը՝ ինչ- ինչ ճանապարհներով օտարվել է մի ՍՊԸ-ի, որը հետագայում նվիրատվություն է արել այդ ժամանակ փոխմարզպետ, նույնպես գործող քաղաքապետի ազգականի որդուն: «Հորովել» մշակույթի պալատն օտարվել է ավագանու որոշմամբ՝ ընդամենը 10 մլն.  դրամով, որ քաղաքի կենտրոնում, կադաստրային արժեքը պետք է, որ ավելի բարձր լիներ, բայց ավագանու որոշմամբ օտարվել է գլխավոր ճարտարապետի՝ քաղաքապետի քրոջ ամուսնու փեսային՝ Էռնեստ Գևորգյանին»:

Էռնեստ Գևորգյանն օտարումներին համընկնող ժամանակահատվածում  աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես Առևտրի և տրանսպորտի բաժինը համակարգող բաժնի պետ: Ստացվում է, որ  փեսան  լավություն է արել փեսային՝ համայնքային գույքի հաշվին: Ջրի գնով օտարված տարածքները հենց այսքանը չեն.

«Սկսեցինք ուսումնասիրել նաև այլ փաստաթղթեր և արդյունքում պարզեցինք լիքը նման տարածքներ, որոնք բաժին են հասել այդ տոհմին, այդ թվում և՝ նախկին Բելիսիմո ռեստորանի տարածքն իր հարակից տարածքներով: Շատ հետաքրքիր է, որ բնակելի շենքից 50 մ հեռավորության վրա, այդ մարդիկ հեղափոխությունից  հետո կարողանում են կառուցել գազալցակայան, որը հակասում է քաղաքաշինության բոլոր նորմերին և որևէ կերպ իրենց դեմը չեն առնում, ինչը խոսում է կլանների առկայության մասին: Մարդիկ ունեն բավարար ազդեցություն՝ ազդելու ոչ միայն նախկին, այլ  ներկա իշխանությունների վրա ևս»:

Աղաղակող օտարումների այս փաստերով կազմակերպությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ արդյո՞ք օտարման գործընթացում կոռուպցիոն դրսևորումներ չկան: Հարուցվել է քրեական գործ, որն ընթանում է ավելի քան 1 տարի: Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ ունեն տպավորություն, որ դրա քննությունը ձգձգվում է.

«Մենք տեղյակ չենք, թե ինչ փուլում է, ու էս ամեն ինչը շատ տարօրինակ է: Մենք դիտարկում ենք նաև վարչական դատարանի նախագահի գործոնը, որովհետև, ի պաշտոնե, կարծում եմ, որ հնարավորություն կա, որ ինքն ազդի քրեական գործի նախաքննության ու քննության վրա»:

Քրեական գործի հարուցումից հետո աշխատանքները 4-5 ամիս դադարեցվել են, հետո վերսկսվել: «Սեփականատերը շինարարություն չէր անի, եթե վստահ չլիներ, որ քրեական գործն ինչ- որ կերպ կանհետանա», ինչն արդեն  կասկածելի է, -ասում է Գևորգ Քոթանջյանը: «Հորովել»-ի շենքից միայն ֆասադն է մնացել, ներսն ամբողջովին քանդված է: Լուրեր են շրջանառվում, որ կառուցվող շինությունը վարձակալությամբ տրվելու է հայտնի սուպերմարկետների ցանցին:

Քրեական գործի ընթացքի վերաբերյալ դիմեցինք Գլխավոր դատախազություն: Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝  գործը նախաքննության փուլում, տվյալներ չեն կարող  տրամադրել: Ներգրավված անձինք չկան: Ինչո՞ւ է քննությունը ձգձգվում՝ Արևիկ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել: Նշեց, որ երբեմն նշանակվում են ժամանակատար փորձաքննություններ, որոնց պատճառով էլ գործը կարող է ձգձգվել: 

Անցյալում՝ մշակույթի օջախ, ապագայում՝ սուպերմարկետ. կա քրեական գործ, բայց Վանաձորի կենտրոնում ակտիվ շինարարություն է

Գլխավոր դատախազությունում կա հարուցված քրեական գործ՝ կապված Վանաձորի՝ Հայքի հրապարակի կասկադաձև շատրվանների և «Հորովել» համույթի շենքի հետ: Այս գործն արդեն մեկ տարվա պատմություն ունի ու, հավանաբար, մոռացվել է դարակներում, մինչդեռ «Հորովել»-ի նախկին շենքի տարածքում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Լուրեր են շրջանառվում, որ կառուցվող շինությունը  վարձակալությամբ տրվելու է հայտնի սուպերմարկետների ցանցին:

Վանաձորում գործող «Ուղղակի ժողովրդավարություն» կազմակերպության անդամները ուսումնասիրել են  տեղական նշանակության հուշարձաններին վերաբերող օրենսդրությունը, գնացել են համայնքային գույքի  քարտեզագրման հետքերով ու դեմ են առել կոռուպցիոն մի մեծ կծիկի: Կծիկը քանդել ու հասել են Վանաձորի նախկին քաղաքային իշխանություններին: 2008 թվից տեղական հուշարձանների ցանկում ներառված Հայքի հրապարակի կասկադաձև շատրվանների կարգավիճակի վերաբերյալ 2019-ի հունիսին գրություններ են ուղարկել քաղաքապետարան: Պարզվել է՝ շատրվաններն օտարվել են  2000 -ականների կեսերին: Կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ հուշարձանները պետք է հստակ սահմանազատված ու քարտեզագրված լինեին, բայց կա թերացում: Խնդիրը ԿԳՄՍ նախարարության տիրույթում է.

«Մեզ համար շատ տարօրինակ էր: Երբ հայտարարվեց սուբվենցիոն ծրագրով Հայքի հրապարակի վերանորոգման հարցը, նկատեցինք, որ ծրագրում չկա նաև այդ շատրվանների հիմնանորոգումը, որն ամբողջական կոմպլեքսի մեջ է, ու հարց ծագեց, թե ինչո՞ւ: Սկսեցինք հարցումներ իրականացնել և պարզվեց, որ այդ տարածքներն այլ անձանց սեփականություն են, և բոլորը փոխկապակցված են նախկին քաղաքապետի հետ»:

Քաղաքապետարանի գրությունների համաձայն՝ Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի 20 ա շենքի արևելյան մասում գտնվող 850 քմ մակերեսով հողամասը՝ 1 քմ.-ը՝ 4.524 դրամ, ուղղակի վաճառքով օտարվել է նախ՝ գործարար, հետո Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանին՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ավագ որդուն:

Կասկադաձև շատրվանները Հայքի հրապարակի բաղադրիչ մասն են: Օտարման փաստաթղթերով  շատրվաններից մյուսի սեփականատերը Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդին է՝ քաղաքապետ Դարբինյանի հորեղբոր թոռը։ Քաղաքի կենտրոնում կադաստրային բարձր գին ունեցող տարածքները ցածր գնով օտարվել են անձանց, որոնք կապված են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Գևորգ Քոթանջյանն ասում է՝ այս հանգամանքն է գրավել իրենց ուշադրությունը.

Հայքի հրապարակի շատրվաններն օտարվել են նախկին քաղաքապետի օրոք, իր որդուն՝ Աղասի Դարբինյանին, որը ներկայում ՀՀ վարչական դատարանի նախագահ է, մյուսը՝ ինչ- ինչ ճանապարհներով օտարվել է մի ՍՊԸ-ի, որը հետագայում նվիրատվություն է արել այդ ժամանակ փոխմարզպետ, նույնպես գործող քաղաքապետի ազգականի որդուն: «Հորովել» մշակույթի պալատն օտարվել է ավագանու որոշմամբ՝ ընդամենը 10 մլն.  դրամով, որ քաղաքի կենտրոնում, կադաստրային արժեքը պետք է, որ ավելի բարձր լիներ, բայց ավագանու որոշմամբ օտարվել է գլխավոր ճարտարապետի՝ քաղաքապետի քրոջ ամուսնու փեսային՝ Էռնեստ Գևորգյանին»:

Էռնեստ Գևորգյանն օտարումներին համընկնող ժամանակահատվածում  աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես Առևտրի և տրանսպորտի բաժինը համակարգող բաժնի պետ: Ստացվում է, որ  փեսան  լավություն է արել փեսային՝ համայնքային գույքի հաշվին: Ջրի գնով օտարված տարածքները հենց այսքանը չեն.

Սկսեցինք ուսումնասիրել նաև այլ փաստաթղթեր և արդյունքում պարզեցինք լիքը նման տարածքներ, որոնք բաժին են հասել այդ տոհմին, այդ թվում և՝ նախկին Բելիսիմո ռեստորանի տարածքն իր հարակից տարածքներով: Շատ հետաքրքիր է, որ բնակելի շենքից 50 մ հեռավորության վրա, այդ մարդիկ հեղափոխությունից  հետո կարողանում են կառուցել գազալցակայան, որը հակասում է քաղաքաշինության բոլոր նորմերին և որևէ կերպ իրենց դեմը չեն առնում, ինչը խոսում է կլանների առկայության մասին: Մարդիկ ունեն բավարար ազդեցություն՝ ազդելու ոչ միայն նախկին, այլ  ներկա իշխանությունների վրա ևս:

Աղաղակող օտարումների այս փաստերով  կազմակերպությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ արդյո՞ք օտարման գործընթացում կոռուպցիոն դրսևորումներ չկան: Հարուցվել է քրեական գործ, որն ընթանում է ավելի քան 1 տարի: Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ ունեն տպավորություն, որ դրա քննությունը ձգձգվում է.

«Մենք տեղյակ չենք, թե ինչ փուլում է, ու էս ամեն ինչը շատ տարօրինակ է: Մենք դիտարկում ենք նաև վարչական դատարանի նախագահի գործոնը, որովհետև, ի պաշտոնե, կարծում եմ, որ հնարավորություն կա, որ ինքն ազդի քրեական գործի նախաքննության ու քննության վրա»:

Քրեական գործի հարուցումից հետո  աշխատանքները 4-5 ամիս դադարեցվել են, հետո վերսկսվել:  «Սեփականատերը շինարարություն չէր անի, եթե վստահ չլիներ, որ քրեական գործն ինչ- որ կերպ կանհետանա», ինչն արդեն  կասկածելի է, -ասում է Գևորգ Քոթանջյանը: «Հորովել»-ի շենքից միայն ֆասադն է մնացել, ներսն ամբողջովին քանդված է: Լուրեր են շրջանառվում, որ կառուցվող շինությունը վարձակալությամբ տրվելու է հայտնի սուպերմարկետների ցանցին:

Քրեական գործի ընթացքի վերաբերյալ դիմեցինք Գլխավոր դատախազություն: Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝  գործը նախաքննության փուլում, տվյալներ չեն կարող  տրամադրել: Ներգրավված անձինք չկան: Ինչո՞ւ է քննությունը ձգձգվում՝ Արևիկ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել: Նշեց, որ երբեմն նշանակվում են ժամանակատար փորձաքննություններ, որոնց պատճառով էլ գործը կարող է ձգձգվել: 

Կարդացեք նաև

Back to top button