
Բժիշկ Արմեն Հակոբջանյանը օրեր առաջ Երևանում վիրահատել է երիտասարդ այն զինվորին, որին առաջին անգամ վիրահատել էր պատերազմի ժամանակ Ստեփանակերտում։
Արմեն Հակոբջանյանը Լոս Անջելեսի ոտնաթաթի և սրունքաթաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիրն ու նախագահն է, վիրաբույժ ընկերների հետ պատերազմի օրերին Ստեփանակերտում էր։ Հենց այնտեղ էլ որոշել են, որ պատերազմից հետո վերադառնալու ու ամեն ինչ անելու են վիրավոր զինվորներին օգնելու համար։ Ընկերներով հիմնել են «Հավերժական ազգ» կազմակերպությունը, համախմբերն իրենց պետս մտածողներին ու իրենց փորձով կիսվեն Հայաստանի բժիշկների հետ։
«Մենք հավաքեցինք ոչ միայն այն խումբը, որը մենք ունեինք Ստեփանակերտում, այլ՝ ավելին։ Այսօր «Հավերժական ազգ» կազմակերպության մեջ ունենք լավագույն բժիշկներ, որոնք Ստեփանակերտում չեն եղել, բայց եղանակ են փոխում համաշխարհային բժշկության մեջ։ Նրանք այսօր մեզ հետ միասին աշխատում են, կոորդինացված գալիս են Հայաստան, և ոչ միայն ինչ–որ գործողություններ են անում, այլև փորձում են երիտասարդ կադրերին վերապատրաստել, որպեսզի վաղը չէ մյուս օրը մեր գալու կարիքը չլինի»,– ասում է Արման Հակոբջանյանը։
Երևանում ծնված, մեծացած, բայց Մոսկվայում կրթություն ստացած բժիշկները Երևանում մասնագիտական սեմինարների շարք կանցկացնեն։ Հրավիրել են նաև արտասահմանցի լավագույն բժիշկների, համագործակցում են բոլոր բուժհաստատությունների հետ։
«Մենք ուզում ենք, որ Հայաստանի բժիշկները լինեն լավագույնը։ Եթե իրենք ունենան այն հնարավորությունները, որոնք կան Ամերիկայում, Ռուսաստանում, կլինեն լավագույնը»,– ասում է բժիշկը։
Անցած ամիսների աշխատանքի մասին բժիշկները շատ խոսել չեն ուզում․ լավ է քիչ խոսել, շատ գործել։
«Մենք Ստեփանակերտում արեցինք 40 վիրահատություն, որից 20-ը էնդոպրոթեզավորում էր, դրանից հետո Ղափանում 3 վիրահատություն․․․ Դժվար է հաշվել, բայց հավատացեք՝ դա կարևոր չէ»,– ասում է վիրաբուժ Նորայր Զախարյանը։
Մենք զինվորներին կամ հայրենիքին չենք օգնում, ինքներս մեզ ենք օգնում՝ ասում են բժիշկները։ Վերջերս մարաթոն են կազմակերպել, գումար հավաքել պրոթեզների համար։ Առաջիկայում նախատեսում են ևս մեկ մարաթոն անցկացնել։




