ԿարևորՔաղաքական

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. Արա Այվազյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական  անվտանգության առումով, այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նա ամբողջովին համաձայն է ԱՄՆ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն մտքի հետ, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում: Ցեղասպանությունների կանխագելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է:

Հայաստանի հետ  բարի դրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ հաստատելու Թուրքիայի նախագահի հայտարարությանն անդրադառնալով՝  Արա Այվազյանն ասել է. «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է  ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն:
Մենք անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»:

Կարդացեք նաև

Back to top button