ԿարևորՀասարակություն

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանը 83 կողմ ձայնով եւ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի քվեարկությանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես նաև համահեղինակ երկու անկախ պատգամավորները: ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում ԱԺ այսօրվա արտահերթ նիստին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ նախագծի քննարկման ժամանակ քննադատելով օրինագիծը:

Նախագծով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից՝ անցում կատարելով պարզ համամասնական ընտրակարգի: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։

Օրենքի համահեղինակները վստահեցրել են՝ գործող իշխանությունը չի հրաժարվում Ընտրական օրենսգրքի մեծածավալ փոփոխության գաղափարից, փաթեթը այժմ Վենետիկի հանձնաժողովում ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ում է՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Կարդացեք նաև

Back to top button