
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ապրիլի 1-ից մեկնարկում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2021թ. մայիսի 15-ը՝
- Ապարանի տարածաշրջան
- Արմավիրի տարածաշրջան
- Վայքի տարածաշրջան
- Տավուշի տարածաշրջան
- Նաիրիի տարածաշրջան
- Աշտարակի տարածաշրջան
- Թալինի տարածաշրջան
- Արտաշատի տարածաշրջան
- Արարատի տարածաշրջան
- Էջմիածնի տարածաշրջան
- Իջևանի տարածաշրջան
- Եղեգնաձորի տարածաշրջան
- Թումանյանի տարածաշրջան
- Բաղրամյանի տարածաշրջան
- Նոյեմբերյանի տարածաշրջան
- Մասիսի տարածաշրջան
- Սպիտակի տարածաշրջան
- Կապանի տարածաշրջան
- Գուգարքի տարածաշրջան
- Աբովյանի տարածաշրջան
Ստորև նշված տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2021թ. հունիսի 15-ը՝
- Անիի տարածաշրջան
- Դիլիջանի տարածաշրջան
- Արթիկի տարածաշրջան
- Մարտունիի տարածաշրջան
- Սևանի տարածաշրջան
- Վարդենիսի տարածաշրջան
- Գավառի տարածաշրջան
- Սիսիանի տարածաշրջան
- Ամասիայի տարածաշրջան
- Ճամբարակի տարածաշրջան
- Մեղրիի տարածաշրջան
- Հրազդանի տարածաշրջան
- Ստեփանավանի տարածաշրջան
- Տաշիրի տարածաշրջան
- Ախուրյանի տարածաշրջան
- Աշոցքի տարածաշրջան
- Արագածի տարածաշրջան
- Գորիսի տարածաշրջան
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում




