
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Արմավիրի գույներ» տուրիստական ծրագրի շրջանակներում «Absolute Armenia» հայտնի բլոգի հիմնադիրներ Արամ Վարդանյանի և Մեգան Սթարի հետ առցանց հանդիպման ընթացքում քննարկել է Արմավիրի մարզում տուրիզմի զարգացման ռազմավարության ներուժը, մարզի բրենդը և տուրիստական դեստինացիա ձևավորելու հետ կապված մի շարք հարցեր։
Բլոգի նպատակն է բացահայտել Հայաստանի քիչ հայտնի, բայց մեծ տուրիստական գրավչություն ունեցող վայրերը, օգնել ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիստներին` պլանավորելու իրենց ճանապարհորդությունը և շրջելու Հայաստանի մարզերի բացառիկ և յուրօրինակ երթուղիներով։
Հանդիպմանը նախանշվել են համագործակցության շրջանակում առաջիկա աշխատանքները և բլոգերների այցելություններն Արմավիր։
«Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կխթանի մարզում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, տարբեր ենթակառուցվածքների բարելավումն ու տուրիստական յուրօրինակ վայրերի բացահայտումը»,- ֆեսյբուքի իր էջում գրել է մարզպետը։




