
Գերմանիայի Բունդեսթագի պատգավամոր Կարին Շտրենցը Կուբայից Գերմանիա չվերթի ժամանակ մահացել է ինքնաթիռի մեջ, հաղորդում է DW գործակալությունը։
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել է վթարային վայրեջք կատարել Դուբլինում։ Սակայն այնտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել Շտրենցի կյանքը։
Հունվարի վերջին Բունդեսթագը զրկել էր Կարին Շտրենցին անձեռնմեխիլությունից․ նա մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերը լոբբինգ անելու մեջ։
Տես նաև՝ Ի՞նչ բանաձևեր է «գնել» Ադրբեջանը ԵԽԽՎ-ում․ ադրբեջանական վտանգը Գերմանիայում մեծանում է




