
Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այս մասին հայտնում են այդ երկրում ՀՀ դեսպանությունից:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:
Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը»:
- Վիկտորս Ավոտինչ — բանաստեղծ, հրապարակախոս
- Ինարա Բելինկայա — գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր
- Դանա Բիորկա — դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն
- Ինգունա Ցեպիտե — գրող, հրատարակիչ
- Դիանա Դիմզա Դիմմե — նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար
- Ինա Դրուվիետե — Լատվիայի համալսարանի մանկավարժ
- Անդրիս Ֆրեյբերգս — բեմադրող, մանկավարժ
- Լաորիս Գունդարս — սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
- Րաֆի Խարաջանյան — արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր
- Ալվիս Հերմանիս — օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն
- Նորա Իկստենա — գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
- Իլզե Յաունալկսնե-Ռեդերե — լրագրող
- Վիեստուրս Կայրիշ — ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր
- Ռեզիյա Կալնինյա — դերասանուհի, թատրոնի ռեժիսոր
- Անդրիս Կալնոզոլս — գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան
- Հայկ Կարապետյան — ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր
- Ագրիտա Կիոպա — Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
- Մարինա Կոստենեցկայա — գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
- Պետերիս Կռիլովս — կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
- Ռոլանդս Կրոնլակս — Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ
- Մայա Կուլե — բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր
- Զիգմարս Լիեպինշ — կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)
- Անդրա Մանֆելդե — գրող
- Էվիյա Մարտինսոնե — օերային երգիչ
- Արթուրս Մասկատս — երգահան
- Ագնեսե Մեյերե — լրագրող
- Յուրիս Միլլերս — պրոդյուսեր
- Յանիս Նորդս — ֆիլմի ռեժիսոր
- Կարինե Պարոնյանց — նկարիչ
- Կրիստինե Պաստերնակա — հագուստի դիզայներ
- Գեորգս Պելեցիս — երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր
- Յուրիս Պոշկուս — ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,
- Ելենա Պրիվալովա — երգեհոնահար, երաժշտագետ
- Այնարս Ռոզե — տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ
- Կրիստիանս Ռոզենվալդս — հասարակայնության հետ կապերի մասնագետ
- Այնարս Ռուբիկիս — դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար
- Դավիս Սիմանիս — ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ
- Օյարս Սպարիտիս — ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ
- Ինգա Սպրինգե — լրագրող
- Անդրիս Սպրուդս — Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն
- Բաբկեն Ստեփանյան — նկարիչ
- Բայբա Ստրաուտմանե — լրագրող
- Ռեյնիս Սուհանովս — բեմադրող, թատրոնի ռեսժիսոր
- Օլեգս Շապոշնիկովս — թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն
- Անդրեյս Շավրեյս — լրագրող
- Գատիս Շմիտս — կինոյի և թատրոնի ռեժիսոր
- Խորեն Ստալբե — երգիչ
- Լեոնս Տայվանս — Լատվիայի համալսարանի պրոֆեսոր
- Սոնորա Վայցե- օպերային երգչուհի
- Պետերիս Վասկս — երգահան
- Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր
- Դացե Վիգանտե — գրող
- Մառա Զալիտե — գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ




