ԿարևորՄշակույթ

Հոլանդացի վավերագրողներին հետաքրքրում է Հարություն Խաչատրյանի կինոն

Այս օրերին Հայաստանում գտնվող հոլանդացի վավերագրողները, որոնք ժամանել են Արցախի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով և այս փուլում զբաղված են նյութի հետազոտությամբ, ցանկություն էին հայտնել հանդիպել կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանին և զրուցել նրա կինոյի շուրջ:

Հոլանդացի կինովավերագրողները նշում են, որ Հարություն Խաչատրյանի կինոն իրենց համար այն ուղենշային կինոն է, որն աշխարհի այլ կինովարպետների գործերի շարքում իրենց «ստիպել» է խորանալ վավերագրական կինոյի աշխարհում:

«Շատ հետաքրքիր խոսակցություն ծավալվեց Խաչատրյանի կինոլեզվի, կինոմտածողության, դեպի վավերագրական կինոն ունեցած մոտեցումների, սկզբունքների շուրջ: Մասնավորապես խոսվեց նաև «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերի մասին: Մոտ մեկ ժամ Հարություն Խաչատրյանը պատասխանեց նրանց հարցերին, որն էլ նմանվեց յուրահատուկ վարպետաց դասի:

Հուսանք առաջիկայում կտեսնենք Արցախին նվիրված ֆիլմ, որը հիմնված կլինի ճշմարիտ արժեքների վրա»,- գրում է կԿինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջը:

https://www.facebook.com/armenianunionoffilmprofessionals/posts/2572689123023762

Կարդացեք նաև

Back to top button