ԿարևորՀասարակություն

Վերջին տարում ոչ մի օր՝ առանց վերահսկողական աշխատանքների․ ԱԱՏՄ-ն նորից խստացրել է ստուգայցերը

Ոչ մի օր՝ առանց վերահսկողական աշխատանքների․ անցյալ տարվա մարտի 16-ից մինչ օրս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստորեն դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը ողջ երկրում։ Մշտադիտարկումներին և ստուգայցերին հետևել են նախազգուշացումները և տուգանքները։ Օրենքով եւ կառավարության որոշումներով՝ մի շարք ոլորտներում վերահսկողության պատասխանատվությունը դրված է հենց այս կառույցի վրա։

Կորոնավիրուսի թվերի աճն ու նոր մտահոգությունները կտրուկ խտացրել են ստուգայցերի գրաֆիկը։ Վերահսկողությունը համակարգված եւ պատշաճ իրականացնելու նպատակով տեսչական մարմինները համատեղել են ջանքերը․ որոշներն իրենց տեսուչների թիմերով միացել են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին։ «Խոշորացույցի» տակ են առել երթուղային տրանսպորտը, առևտրի եւ սպասարկման կենտրոնները,  կրթական հաստատությունները։

Ո՞ր ոլորտներն են խախտումների առումով առաջին գծում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Տրանսպորտում Covid-անվտանգության կանոնների խախման դեպքում նախատեսված է նախազգուշացումից մինչև 300 հազար դրամ տուգանք։ Եթե դեպքը երկրորդ անգամ է կրկնվում՝ տուգանքը 150–ից մինչև 500 հազար դրամի չափով է։

Back to top button