
Սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան Գավառի թիվ 2 դպրոցի հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ և խիստ վթարային վիճակում էր գտնվում։
Նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդումը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ։ Այս դպրոցը ևս կահավորվել է մասնագիտացված դասասենյակներով, լաբորատորիաներով, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար։




