ԿարևորՀասարակություն

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց

Հանրահավաքն ավարտվեց Իշխան Սաղաթելյանի հայտարարությամբ:

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում բարձրախոսով հայտարարեց, որ վաղը ժամը 11:30-ին պետք է հավաքվեն Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքերի մոտ, ապա ժամը 18-ին էլ հավաքվելու են Արամ Մանուկյանի արձանի մոտ: Այնուհետև հասնելու են գլխավոր դատախազության շենքի մոտ ու դատախազությանը հստակ պահանջներ ներկայացնեն:

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) ժամը 18:00-ին մեկնարկել էր ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը: Այն հասավ մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ նաև շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Կարդացեք նաև

Back to top button