Մասնագիտությամբ կենսաինժեներ Անահիտն աշխատանքային ուղին սկսել է դեռ ուսանողական տարիներին, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայում, որտեղ աշխատում է մինչ օրս: Ո՞վ ենք մենք․ որտեղի՞ց ենք գալիս․ ո՞վքեր են մեր նախնիները։
Անահիտ Հովհաննիսյանն ուսումնասիրում է հայկական գենոմը։ Ծրագրի շրջանակներում համագործակցում է Քեմբրիջի համալսարանի հետ։ Հետազոտությունը թույլ կտա ավելի խոր պատկերացում կազմել մեր ժողովրդի ծագումնաբանության և գենետիկական պատմության մասին։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Հովհաննիսյանի «Հաջողության Նոտան»։