ԿարևորՀասարակություն

Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհներ են փակել

Լրացված՝ 18․00

Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Քեթի գյուղի հատվածում:

Փակ է նաև Գյումրի-Երևան ավտոճանապարհը` Լանջիկ, ինչպես նաև Ազատան գյուղերի հատվածներում։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հստակ տեղեկություններ հայտնել Արցախում ծառայության մեջ գտնվող իրենց հարազատներից։

Նրանք պնդում են, որ զինվորները գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։ Առավոտյան ազատանցիները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց։

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները:

Կարդացեք նաև

Back to top button