
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
«Քննարկեցինք ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը, երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարևորեցինք ներքաղաքական կայունությունը և ներքաղաքական գործընթացներում բռնության բացառումը։
Միմյանց ներկայացրեցինք մի շարք խնդիրների հանգուցալուծման մեր տեսլականները»,- ասված է ԱԺ խոսնակի գրառման մեջ։




