ԿարևորՀասարակություն

Ռեանոմոբիլների նվիրատվության արարողություն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողություն:  Ինչպես տեղեկացանք Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքի էջից, նվիրատվության արարողությանը ներկա է եղել նաև պետնախարարը:

200 հազ. դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը:

Պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում:

https://www.facebook.com/ministerofstateMartirosyan/posts/1066196453823925

Կարդացեք նաև

Back to top button