ԿարևորՀասարակություն

Երկու հանրահավաք՝ ընդդեմ և ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի


Այսօր Ազատության հրապարակում և Հանրապետության հրապարակում տեղի են ունեցել հանրահավաք-բողոքի ակցիաներ՝ ընդդեմ և հաջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպել է ակցիայի մասնակիցներին և խոստացել է ամեն ինչ անել՝ ժողովրդին չդավաճանելու համար։

Փաշինյանը հորդորել է իր աջակիցներին չհավաքվել և չխախտել երկրում հաստատված ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի մեկնարկին ոստիկանությունը բարձրախոսով հաղորդել է, որ ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելված են, իսկ սահմանված կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

Մինչդեռ ընդդիմադիրները ներկայացրել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պետք է ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որն էլ կլուծի երկրի առջև ծառացած խնդիրները:

Կարդացեք նաև

Back to top button