
«Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը համակարգող հանձնախումբ է ձևավորվել։
«Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։




