
Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը հոկտեմբերի 29-ին դուրս էր եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Հավաքվածներից շատերը ձեռքերով ցույց են տվել գորշ գայլի ՝ թուրքական ծայրահեղ ազգայնականների նշանը:
Վիենում ևս ագրեսիվ, հայատյաց բացականչություններով, Թուրքիայի դրոշներով երթ էին անցկացվել։ Վիենի քաղաքային խորհուրդն ավելի վաղ ճանաչել էր Արցախի անկախությունը։




