ԿարևորՀասարակություն

Երևանի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ևս ուժեղացված վերահսկողության ներքո է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը 14-օրյա զննում են իրականացրել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում՝ 20 օրվա կարգավորիչ ջրավազաններում և սանիտարական պահպանման 2 գոտում։

Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։ Ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ են կազմակերպվել և միջոցառումներ են ձեռնարկվել նաև հանրապետության մարզերում։

Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն։

ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողությունը խմելու ջրի ջրաղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների նկատմամբ է։

https://www.facebook.com/hlib.am/posts/853192938754745

Կարդացեք նաև

Back to top button