ԿարևորՀասարակություն

Բանակի թիկունքն ամուր պահելու համար անհրաժեշտ է արյան պաշարների բավարար քանակ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:

«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/819523255550270

Կարդացեք նաև

Back to top button