ԿարևորՀասարակություն

Ադրբեջանում ատելությունը խրախուսվում է հայերի լուսանկարներ և տեսանյութեր տարածելու միջոցով. ՄԻՊ

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 «Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։ 

Հ․Գ․- Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում, արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»,- գրել է Թաթոյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=737069183558956&id=100017676420633

Կարդացեք նաև

Back to top button