ԿարևորՀասարակություն

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով Հայաստանին մարդասիրական օգնություն հասցնել. Զարեհ Սինանյան

Թուրքիայի և ադրբեջանական ագրեսիայի սկզբից ի վեր Սփյուռքում տեղի է ունեցել մի աննախադեպ մոբիլիզացիա: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ամփոփելով Սփյուքի կողմից կատարվող աշխատանքները։

Ըստ Սինանյանի՝ մոտ 700 տոննա հումանիտար օգնություն այս պահի դրությամբ Հայաստան է տեղափոխվել:

«100 տոննա օգնություն կա, որ այս պահին պատրաստ է ԱՄՆ-ից գալ ՀՀ, սակայն Թուրքիան արգելել է օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, որի արդյունքում այս թռիչքը հետաձգվում է»,- նշել է Սփյուռքի գործերի հանձնակատարը։

Կարդացեք նաև

Back to top button