
Հաշվի առնելով, որ տարբեր պետություններ դատապարտում են Թուրքիայի մասնակցույթունն այս պատերազմական գործողություններին, արդյոք փոփոխություն նկատվում է և արդյոք նվազել են թուրքական մասնակցության ծավալները։
Հնչեցված հարցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսպես է պատասխանել․
«Եթե թուրքական գործողությունների որևէ մարտավարական, խորքային կամ ծավալային փոփոխություն էլ կա, դա դժվար է մեկնաբանել ու հստակ գնահատական տալ, բայց եթե ինչ որ բան էլ կա, դա միանշանակ մեր ԶՈւ գործողությունների հետևանքն է, և ոչ մի այլ բանի»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը։
Ըստ նրա՝ այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, հրթիռակոծվել են և հիմա էլ շարունակում են հրթիռակոծվել։
Ներկայացնելով արցախա-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը՝ Հովհաննիսյանը նշել է, որ ողջ օրը սահմանի հարավային շրջանում ընթացել են թեժ մարտեր։ Եվ հիմա էլ դրանք շարունակվում են։
«Այսօր հաջողվել է հակառակորդին մի քանի հատվածում շեշտակի հարվածներ հասցնել։ Հրթիռահրետանային մեր հուժկու հարվածի շնորհիվ հակառակորդը կորցրել է հսկայական տեխնիկա։
Պաշտպանության բանակը Արցախի նախագահի պաշտոնական հայտարարությամբ հստակ նշել է հաջողությունների մասին, շրջափակված, առանձնացված 19 զինծառայողների փրկության մասին, նշվել է առանձին հենակետերի վերադարձման մասին»,- ասել է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ մարտերը շարունակվում են, և մեր զորքերը տալիս են արժանի հակահարված։
Անդրադառնալով Ադրբեջանի կորուստներին, Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ մարտերը շարունակվում են, ադրբեջանական կորուստների թվերը կարող են ավելանալ։
Ադրբեջանական կորուստները մինչև կեսօր
- 260-280 զոհ
- 60-80 զրահատեխնիկա




