ԿարևորՄիջազգային

Էրդողանը մեկնել է մեկօրյա աշխատանքային այցով Քուվեյթ և Քաթար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը մեկնել է մեկօրյա աշխատանքային այցով Քուվեյթ և Քաթար:

Ինչպես «Անադոլու» գործակալությունն է գրում, այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարին ուղեկցողների թվում են պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Քուվեյթ այցի շրջանակներում պետության ղեկավարը բանակցություններ կվարի երկրի նոր էմիր շեյխ Նեվվաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբիր ալ-Սաբահի հետ: Տեղի կունենա մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ:

Այսօր Թուրքիայի նախագահը կմեկնի Դոհա, որտեղ կհանդիպի Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ: Նախատեսվում է քննարկել երկու երկրների համագործակցության, տարածաշրջանային և միջազգային գործընթացների թեմաներ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Քաթարի էմիրի հետ եւ տեղեկացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմի մասին:

Կարդացեք նաև

Back to top button