
Խորհրդարանի հերթական նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
Նման իրավակարգավորումն առավել արդիական է ռազմական դրությանն պայմաններում: Ներկա փուլում գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 87 ձայնով:




