ԿարևորՀասարակություն

Հակառակորդի կորուստները՝ 540 զոհ, 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր ևս մարտերը շարունակվում են։ Հայկական կողմը հերոսաբար հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները՝ հակառակորդին պատճառելով ծանր հետևանքներ։

Հակառակորդն այսօր ունեցել է հետևալ կորուստները․

  • 540 զոհ
  • 700 վիրավոր
  • 45 միավոր զրահատեխնիկա
  • 6 ինքնաթիռ
  • 3 ուղղաթիռ
  • 6 ԱԹՍ

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ցավոք, հակառակորդը փոխել է մարտավարությունը, թիրախավորում է խաղաղ բնակչությանը։  Հակառակորդը մեծ տրամաչափի հրթիռներ է արձակում, որից տուժել են շինություններ, մարդիկ մեծ ու փոքր բնակավայրերը, ենթակառուցվածքներ։

«Իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված։ Հիմնական թիրախը շարունակում են մնալ հյուսիսն ու հարավը»,- ասել է Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/993886707689143

Կարդացեք նաև

Back to top button