ԿարևորՀասարակություն

Վրեժի ու թշնամու հատուցման ժամն է եկել. Ժորա Աբգարյան

Հայորդիներից շատերի աչքերում այս օրերին վրեժի փայլն է, իրենց զոհված եղբոր, ընկերոջ վրեժի։ Նրանք վստահ են՝ եկել է թշնամու հատուցման ժամը և չկա նահանջի ճանապարհ։ Ապրիլյան քառօրյայի հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանն է իր մարտական ակումբով համակարգում կամավորներին ու զսպում սահման մեկնել ցանկացող անչափահասներին։

Ապրիլյան քառօրյայի հերոս Տիգրան Աբգարյանի Եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, որ վերջին տարիներին հիմնել է «Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբը՝  համախմբելով հայրենասեր երիտասարդներին, այսօր գիշեր ցերեկ զանգեր է ստանում ծանոթ անծանոթներից. ուզում են մարտի մեկնել։

«Արդեն 50-ից ավելի մարդ գնացել է՝ գրանցված, ոչ գրանցված, անկեղծ ասած մինչև գիշերը ժամը 4-ը կամավորների անուն ազգանուն ենք գրել, արդեն 2 գիշեր չենք քնել»։

Ժորային զանգում են հազարներով՝ սկսած ութ տարեկանից, հայրենիքի պաշտպանությանն են ուզում մասնակցել։

«Գիշերը ժամը 3։45 զանգել է մեկը,  ասում է՝ շատ բդի սպասեմ, երբ բդի երթանք, ասում եմ՝ ո՞ւր, պատասխանում է՝ բդի չերթա՞նք դիրքեր։ Ասում եմ անուն ազգանունդ ասա, որ գրանցեմ, պարզվում է՝ անչափահաս է։ Զինկոմից մերժել են, ինձ է դիմել։ Ասի՝ ծննդականով ու՞ր գնաս տղա ջան, դու դեռ անձնագիր չունես, կռվել չգիտես։ Ասում է՝ զենք բռնել գիտեմ»։

Ժորային հուզելը դժվար է, բայց չափազանց հուզվել է, երբ սահման ուղարկելու համար անվադողերի հերթական խմբաքանակն հավաքելիս տեսել է խաղալիք մեքենայի անիվներ։ Հինգ տարեկան փոքրիկն իր մեքենայի անիվներն է հանել, սահմանի տղերքի համար ուղարկել։

«Մինչև հիմա մենք պահել ենք մեր մոտ։ Մենք այնքան մեծ մոտիվացիա պետք է տանք, որ այս երեխաները վաղը, մյուս օրը դառնան Անդրանիկներ, Նժդեհներ, Մոնթեներ, Տիգրաններ։ Այսպես մեր ազգը շուտով անպարտելի կդառնա, չնայած՝ արդեն անպարտելի ենք, որովհետև կին, տղամարդ, երեխա, թե ծեր, ուզում են պաշտպանել իրենց հողը։ Հենց հիմա 70 տարեկան պապիկ է գրանցվել, գիշերվանից մեր դռնից չի հեռանում, ասում է՝ ուր գնում եք, հետներդ եմ գալու»։

Ժորան արտասահմանից էլ է շատ զանգեր ստանում։ Վերջին զանգերը Կրասնոդարից էին, Մոսկվայից ու Ջավախքից։

«Երկու հազարական խմբերի մասին է խոսքը։ Կրասնոդարի համայնքը ինքնաթիռներով է ուզում գալ, ամեն ինչով պատրաստված, ասում են՝ զենքից բացի ուրիշ ոչինչ պետք չէ։ Մոսկվայի ժողովուրդն առաջին բուժօգնության հարցերով է ուզում զբաղվել։ Ախալքալակի մեր հայերը ֆուրերով կարտոֆիլ, լախանա, առաջին բուժօգնության պարագաներ, անվադողեր են հավաքել։ Ողջ Ախալքալակն իր համայնքով կանգնած է։

Ախալքալակի մեր հայրենակիցները մի խնդիր ունեն՝  բեռնված օգնությունը սահմանին մաքսազերծման խնդիրներ չառաջացնի, ավելորդ քաշքշուկների մեջ չընկնեն։

Ժորան ասում է, արտասահմանի մեր հայրենացիցներից շատերը քնում վեր են կենում ամեն վայրկյան պատրաստ, որ հենց հնարավորություն լինի, առանց ակնթարթ իսկ կորցնելու, Հայաստան վերադառնան, ՙորովհետև, ինչպես մեր հրամանատարներն են ասում, «որովհետև, ինչպես մեր հրամանատարներն են ասում, ՙսա կենաց մահու կռիվ է, ու մինչև վերջ ենք գնալու»:

Կարդացեք նաև

Back to top button