
Հայաստանի` մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունն ունի գաղափար, տեսլական, գործողություն: Այսօր Մատենադարանում ներկայացնելով ռազմավարության տեսլականը՝ ՀՀ վարչապետը նշել է, թե ինչպիսի ցուցանիշներ են ակնկալվում 2050-ին:
- ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի,
- ստեղծել 1500 նոր աշխատատեղ,
- հաղթահարել աղքատությունն աշխատանքով,
- 20-ապատկել ՀՀ համախառն ներքին արդյունքը,
- 7-ապատկել միջին աշխատավարձը,
- առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնել 90 տարվա,
- մեկ շնչի հաշվով ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը,
- ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը,
- սովորելը դարձնել ազգային ապրելակերպ,
- բուհերի միջազգային վարկանիշի առաջին երկուհարյուրակում ունենալ առնվազն 3 բուհ,
- ՀՀ-ն դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր,
- ունենալ մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 000 աշխատող ստարտափ,
- ունենալ առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմակայուն և էներգաարդյունավետ ՀՀ,
- կրկնապատկել ՀՀ անտառածածկ տարածքները,
- նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ,
- ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր,
- նվաճել շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչում,
- ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 մլն-ի։




