Ինչպե՞ս ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը գեղանկարչության մեջ կերտեց իր ձեռագիրն ու ողջ կյանքն անմնացորդ նվիրեց արվեստին:
Կատարման ինչպիսի՞ վարպետություն, աշխարհընկալման ինչպիսի՞ դրսևորումներ, ձևերի ու գույների ինչպիսի՞ զգացում են կրում Արամ Իսաբեկյանի ստեղծագործությունները:
Արամ Իսաբեկյանին ինչպիսի՞ գերագույն հաճույք է պատճառում դիմանկարներ կերտելը, ինչպե՞ս է նկարիչը սուր դիտողականությամբ թափանցում իր հերոսների ներաշխարհը, բացահայտում բնավորության խորունկ շերտերը, և հաջողվե՞լ է արվեստագետին ստեղծագործություններում արտացոլել իր ապրած դարաշրջանը:
Ինչպե՞ս է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանին հաջողվում համախմբել և մասնակից դարձնել ողջ կոլեկտիվին ակադեմիայի յուրաքանչյուր նպատակի, երազանքի իրագործման հարցում:
Զրույց ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի հետ: