Հասարակություն

Գավառից՝ սահման. երիտասարդները անվադողեր են հավաքագրում

Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի հուլիսյան սրացումից հետո արդեն անվադողերով բեռնված երեք մեքենա է Գավառից ուղեւորվել առաջնագիծ։ Եվս երեքն այս շաբաթ կուղևորվի:

Գևորգ Աֆրիկյանը, որն ի ծնե հենաշարժողական խնդիրներ ունի, սկզբում ինքնուրույն է սեփական փոխադրամիջոցով՝ կվադրացիկլով, անվադողերը տեղափոխել, հետո միացել են նաև ընկերները:

Գևորգի կապը բանակի հետ միշտ սերտ է եղել, նույնիսկ դիմել է զինկոմիսարիատ՝ խնդրելով իրեն բանակ զորակոչել:

«Ճիշտ է, ինքս չեմ կարողանում կանգնել սահմանին որպես դիրքապահ, բայց զինվորի կողքին եմ բոլոր հարցերում: Տարիներ առաջ խնդրեցի, որ ինձ ուղարկեն առաջնագիծ, սկզբում ծիծաղեցին, բայց հետո հասկացան, որ լուրջ նպատակով եմ ասում, ոչ թե կատակ անում»,- պատմում է Գևորգը:

Ասոմ է, որ այս պահին էլ պատրաստ է զենք վերցնոլ և պաշտպանել հայրենիքը:

Գևորգ Աֆրիկյանը զբաղվում է ուժային եռամարտով, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն է: Սպորտային հարթակում ցանկացած հաղթանակ բանակին է նվիրում:

«Չեմ կարողանում ծառայել զինված ուժերում, բայց իմ ծառայությունը մատուցում եմ՝ Հայսատանի հիմնը հնչեցնելով և դրոշը բարձրացնելով աշխարհի տարբեր հարթակներում»,- ասում է մարզիկը:

Կարդացեք նաև

Back to top button