Գրագետ մոտեցում ցանկացած գործում. Նիկոլայ Գրիգորյանի «հաջողության նոտան»։
Հարցին, թե ինչպես է, նա միշտ պատասխանում է՝ արտակարգ։
«Ով իրազեկված է, նա պաշտպանված է. անվտանգությունը կրթություն է, և այդ կրթությունը պետք է ապահովել հանրամատչելի բոլոր միջոցներով ու օղակներով»,– կարծում է Տավուշի մարզպետի անվտանգությանա գծով խորհրդական, փրկարար ծառայության գեներալ- մայոր Նիկոլայ Գրիգորյանը։
Ըստ նրա՝ գիտելիքը պետք է դարձնել հմտություն, կարողություն: «Ամեն ինչ սկսվում է իմացությունից, լրատվությունն էլ պետք է հասնի մարդու գիտակցությանը և նրան մղի գործողության»,– ասում է Նիկոլայ Գրիգորյանը։
Նա կարևորում է ժողովրդի համար անվտանգության մթնոլորտ ստեղծելը, անվտանգության մշակույթ դաստիարակելը: