ԿարևորՏնտեսական

Խաղողը դաշտում չի մնա, դժգոհելու առիթ գյուղացիները չեն ունենա

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մարզպետարանում կազմակերպված քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը:

«Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և հնարավոր է մթերման հետ կապված խնդիրներ առաջանան: Սակայն խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա և գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես գյուղացիները չեն ունենա»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Մարզի խաղողագործները կարճ ժամանակով փակել էին ճանապարհը։ Մարզպետն անմիջապես հանդիպել էր բողոքի ակցիայի մասնակիցների հետ և պայմանավորվել հանդիպել մարզպետարանում, որտեղ կլինեն նաև խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչները, և որոնց հետ կքննարկվեն խաղողագործներին մտահոգող հարցերը:

«Հանդիպումը, ինչպես և խոստացել էի, կայացավ, այն անցավ փոխըմբռնման մթնոլորտում և խաղողագործները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- գրել է նա:

https://www.facebook.com/Garik.M.Sargsyan/posts/786744228758651

Կարդացեք նաև

Back to top button