
ԵՊՀ առաջին կուրսեցիների համար դասերը սկսվում են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից:
Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ: Առկա դասընթացները կազմակերպվելու է համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը սահմանվել է 10:00-ին, տևողությունը 60 րոպե:
Հեռավար դասընթացներն անցկացվելու է բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը 2 օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Առկա և հեռակա ձևերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն: Մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:




