
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կհետաձգվի մեկ տարով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սիրցովը:
Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է EWF-ին` (Ծանրամատի եվրոպական ֆեդերացիա) առաջարկելով մրցաշարը հետաձգել` հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակը: Ֆեդերացիան նման քայլի գնացել է, որպեսզի մարզիկներն ունեն հավասար հնարավորություններ:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Մոսկվայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը:




