ԿարևորՀասարակություն

Արտաշատում բացվել է նոր տեսակավորման տեղամաս

Այսուհետ ամսական մոտ 60 000 առաքանի տեսակավորվելու է հենց Արտաշատում՝ այնտեղից ուղղվելով Արարատի մարզի փոստային բաժանմունքներ:

Տեսակավորման նոր տեղամասը կնպաստի մարզում փոստային կապի ենթակառուցվածքի զարգացմանը:

«Հրատապ առաքանիների դեպքում Արարատի մարզի բնակիչները կարող են օգտվել Հայփոստի Արտաշատ քաղաքի թիվ 1 բաժանմունքի ծառայություններից, քանի որ Երևան քաղաքի հետ վերջինիս փոստային առաքանիների փոխանակումը սկսել է իրականցվել օրվա մեջ 2 անգամ»,- նշվում է Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:

https://www.facebook.com/AraratRegionalAdministration/posts/1416328561911773

Կարդացեք նաև

Back to top button