ԿարևորՀասարակություն

Փլատակների տակ մնացած 3 քաղաքացիները դուրս են բերվել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան եղել է պայթյունի հետևանքով փլուզված Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում եւ տեղում ծանոթացել իրավիճակին։

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2731813267139051

Կարդացեք նաև

Back to top button