ԿարևորՀասարակություն

Խորհրդարանը քննարկում է արտակարգ դրության երակարացման հարցը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հուսով է, որ այսօր Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Այս մասին Ավինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:

«Հուսով եմ՝ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Այսօր երկրում համաճարակաբանական վիճակը գնահատում ենք միջինից դեպի թեթև ընթացող ծանրության: Առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լիովին վերահսկելի է: Բացարձակ թվերով օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռևս համարում ենք բարձր՝ միջինում շուրջ 100-200 հոգի»,- ասաց Ավինյանը:

Այսօր ժամը 14․00-ի մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը։

ՀՀ ԱԺ նախագահը կառավարության նիստից հետո հայտարարություն է տարածել՝ պատգամավորներին տեղեկացնելով այսօր սպասվող խորհրդարանի արտահերթ նիստի մասին: 

«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 14:00-ին»,- ասված էր Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունն այսօր քննարկել և որոշել է Արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17։00-ը։

Կարդացեք նաև

Back to top button