Մեծ տերություններից որևէ մեկը չէր պատրաստվում վերցնել հայկական մանդատը և երաշխավորել Հայաստանի անվտանգությունը:
Ապրիլի 26-ին Անտանտի Գլխավոր խորհուրդը դիմում է ԱՄՆ կառավարությանը՝ առաջարկելով վերցնել Հայաստանի մանդատը:
Սան Ռեմոյում ընթացող բանակցությունների արդյունքում կարծես թե վերջնական համաձայնության են գալիս հայկական սահմանների հարցում:
Թեև հայկական կողմը համարում էր, որ Սևրի պայմանագրով մեծ տերությունների կողմից ստացել էր այնքան, որքան հնարավոր էր, սակայն այս հարցում տարաձայնություններ կային հայկական պատվիրակությունների միջև:
Դրանք այլևս համատեղ չէին գործում: Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը:
Սևրի պայմանագիրը՝ մաս 6-րդ:




