Հաջողության նոտա

Երաժշտությունը հոգու արտահայտման ամենաբարձր ձևն է․ ջութակահարուհի Նարինե Դելլալյան․ «Հաջողության նոտա»

«Երաժշտությունը հոգու արտահայտման ամենաբարձր ձևն է»,-ջութակահարուհի Նարինե Դելալյան:

Նա Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է. վաղամեռիկ երաժիշտ Հարություն Դելլալյանի դուստրը, միաժամանակ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ «Ակունք» խմբի հիմնադիր Մարո Մուրադյանի հարսն է:

Մոտ 30 տարի ապրելով Պորտուգալիայում՝ նա երբեք չի կտրել Հայաստանի հետ կապը:

Նարինեն ծնվել և մեծացել է երաժշտական ընտանիքում, բացի այդ նա այսօր էլ կարող է հպարտանալ իր երաժշտական ընտանիքով, քանի որ նրա ամուսինը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լևոն Մուրադյանն է, իսկ որդին ու դուստրը պրոֆեսիոնալ երաժիշտներ են:

Back to top button