ԿարևորՀասարակություն

Անօրինական միջամտություն՝ հուշարձան-շենքում

Երևանում Աբովյան 32 հասցեի հուշարձան-շենքում անօրինական միջամտություն է տեղի ունենում: Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ 2018 թվականից առաջ կառուցապատողը դուռ բացելու շինթույլտվություն է ստացել: Բայց 2018 թվականին քաղաքապետարանը որոշումը կասեցրել է, և կառուցապատողը կասեցման որոշումը վիճարկել է դատարանում:

Կարապետյանի խոսքերով՝ վերջերս Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցատուի հայցը, բայց քաղաքապետարանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Ըստ մամուլի խոսնակի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, և որևէ գործողություն անելը հակաօրինական է, բայց աշխատանքները շարունակվում են՝ պատը քանդելու աշխատանքներն են ավարտին հասցվել, աստիճաններ են տեղադրվել, ընդ որում՝ երկրորդ անգամ: Առաջին անգամ քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժել էին:

Հակոբ Կարապետյանը նաև քաղաքապետարանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի առկայության մասին տեղեկացրեց:

https://www.facebook.com/1405208089/videos/10219215697648998/?t=0

Կարդացեք նաև

Back to top button