
Հայաստանում այսօրվա տվյալներով արձանագրվել է 566 նոր դեպք, և ուզում եմ վերլուծենք՝ ինչ է նշանակում այդ թիվը: Այդ մասին պարետատան նիստից հետո ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այդ կանոնների պահպանումն արդյունքների է բերում 7-14 օր հետո, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանն այդքան է: Այս թվերը ցույց են տալիս, որ մենք 7-14 օր առաջ չենք պահպանել այդ կանոնները, բայց այսօր մեր վարքագծով գծագրում, կազմակերպում և որոշում ենք, թե 7-14 օր հետո Հայաստանում վարակի քանի դեպք կարձանագրվի»,- նշել է Փաշինյանը:




