Իր նկարների մեծ մասում իշխում են ծննդավայրը՝ Գյումրին ու Երևանը: Ֆիզիկոս հոր ու երաժիշտ մոր զավակը ծնողներից որևէ մեկի հետքերով չգնաց:
Սովորում էր և՛ Գեղարվեստի ակադեմիայում, և՛ Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, բայց նկարելը հաղթող դուրս եկավ:
Պետո Պողոսյանի գործերը ցուցադրվել են հեղինակավոր բիենալեների ժամանակ աշխարհի տարբեր երկրներում:
Աշխատում է ջրաներկով՝ առանց որևէ այլ նյութի խառնուրդի: Քաղաքանկարիչ Պետո Պողոսյան։



















