
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի Իրավատեր երեք համայնքների Հոգեւոր պետերը՝ Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքներն ու Սուրբ Երկրի կուստոսը, այսօր՝ մայիսի 23-ին, ստորագրել են հայտարարություն, ծանուցելով, որ կիրակի՝ մայիսի 24-ին, կբացվի տաճարի դուռը:
«Կորոնավիրուսի համավարակի պատճառով հատուկ միջոցառումներ պիտի իրականացվեն. տաճարի մուտքի մոտ այցելուները կջերմաչափվեն ու ձեռքերը կախտահանեն, ինչպէս նաեւ թույլ չի տրվի միաժամանակ 50-ից ավելի այցելուի մուտքը տաճար: Նրանցից պետք է պահանջվի պահպանել սոցիալական հեռավորություն»,- ինչպես գրում է Հովնան Բաղդասարյանը, նշված է հայտարարության մեջ:




