«Հաջողակ է այն կինը, որը կարողանում է հոգալ իր, ինչպես նաև իրենից կախված անձանց հիմնական պահանջմունքները՝ կախված չլինելով որևէ այլ մարդուց կամ մարդկանցից, բացի այդ, ունի այն անձնական կյանքը, որն ինքն ուզել է»,- կարծում է իր մասնագիտությունը պաշտող, ԵՊՀ դասախոս Նվարդ Մելքոնյանը:
Նա նաև վստահ է, որ միակ իրական հարստությունը կյանքի ընթացքում կուտակած փոխհարաբերություններն են: