
Այսօր Նիդերլանդներից Հայաստան են ժամանել մեր հայրենակիցները։ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 30 ՀՀ քաղաքացի Ամստերդամի օդանավակայանից ուղևորվել է Մինսկի օդանավակայան, որտեղից էլ՝ Հայաստան։
Ըստ Զվարթնոց օդանավակայանի չվացուցակի՝ չվերթն իրականացվել է, օդանավը վայրէջք է կատարել 2։53-ին։





