
Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։
Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը»,– նշեց նա։
Ըստ Արզումանյանի՝ քվեաթերթիկների հաշվելու գործընթացին կարելի է հետևել առցանց։
Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների աղյուսակավորումը պետք է իրականացվի մինչև ապրիլի 1-ի ժամը 14:00-ն: Դրանք պարբերաբար կներկայացվեն ԿԸՀ, որը իրականացված աղյուսակավորման արդյունքներով մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00 կամփոփի ընտրությունների նախնական արդյունքները:




