
Հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ հայտնել էր՝ 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։




