ԿարևորՀասարակություն

Վերին Լարսում օրեր շարունակ գտնվող շուրջ 140 ՀՀ քաղաքացի տեղափոխվել է Հայաստան

Բանակցությունների շնորհիվ հնարավոր է դարձել Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնվող շուրջ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:

Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»,- գրել է նա:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2438362443134828

Կարդացեք նաև

Back to top button